Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը գրում է․

«Հարութն այնքա᷉ ն առինքնող էր, այնքա᷉ ն
բարեկիրթ. հավերժ փառք

Հարութ Հովհաննիսյան` անփոխարինելի ընկեր, բարեկիրթ, պայծառ ու ինտելեկտուալ երիտասարդ. այսպիսին է մեր անմահ հերոս ՀՊՏՀ-ականը ընկերների հուշերում:

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 1-ին կուրսեցի Հարութը ծառայության էր մեկնել 2019 թ. հունվարին: Հադրութում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս նա ընկավ հերոսի մահով…

Դեկան Նարեկ Կեսոյանը asue.am-ի հետ զրույցում նշեց, որ Հարութը, 1-ին կուրսեցի լինելով, հասցրել էր աչքի ընկնել իր բարեկրթությամբ, շահել էր բոլոր դասախոսների համակրանքը, դեկանատի աշխատակիցները միշտ կհիշեն նրա ժպիտը: Նա նաև հասարակական բարձր ակտիվություն էր ցուցաբերում, ՈւԽ-ական էր:

«Նա այնքան առինքնող էր, այնքան բարեկիրթ…»:

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ՈւԽ նախագահ Լուսինե Խուրշուդյանի խոսքով` Հարութին ճանաչող բոլոր համալսարանականներն անասելի ցավ են ապրում` գիտակցելով, որ նա էլ մեզ հետ չէ:

«Այսօր ընկերներով վերհիշում էինք մեր սիրելի Հարութի ամեն մի ասածը, շատ էր ուրախանում ֆակուլտետի ուսխորհրդի հաջողություններով: Բանակ գնալիս ասաց, որ կվերադառնա ու մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը ՈւԽ փառատոնում կդարձնի «Լավագույն ֆակուլտետ»: Երբ արդեն բանակում էր, զանգեցինք և ասացինք, որ մեր ֆակուլտետը լավագույնն է ճանաչվել, շատ ոգևորվեց, շնորհավորեց ու ասաց կեցցեն մերոնք…Նա անմահ հերոս է, մե′ր Հարութը»,- ասաց Լուսինեն։

Ցավակցում ենք ընտանիքին ու հարազատներին: Հարութը միշտ մեր սրտում է, հավերժ փառք»։