Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է ապրեն ազատության, արժանապատվության և անվտանգության պայմաններում, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ CNN-ի թղթակից Քրիստիան Ամանփուրի հետ հարցազրույցում։

ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ բանակցությունները պետք է հանգեցնեն «առանց սահմանափակումների Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ձեռբերմանը»։

Մնացականյանի խոսքով՝ այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ մի դեպքում Ադրբեջանը չի կարող հաստատել իր գերակայությունը և Հայաստանը ոչ մի դեպքում թուլ չի տա, որ արցախցիները կրկին կանգնեն էթնիկ զտման վտանգի առաջ։

«Բնակչությունն է որոշելու իր ճակատագիրը, իր անկախության հարցը, և դա պետք է հարգել։ Սա է հակամարտության լուծման ճանապարհը»,- ասել է Մնացականյանը։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։