Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը 23.10.2020թ. որոշել է տալ համաձայնություն ՀՀ փաստաբանների պալատի նախագահին՝ ՀՀ փաստաբանների պալատին սեփականության իրավունքով պատկանող 2014 թվականի արտադրության CHEVROLET NIVA 212300-55 մակնիշի ունիվերսալ տեսակի թեթև մարդատար տրանսպորտային միջոցը (նույնացման համարը (VIN)՝ X9L212300E0511717) սեփականության իրավունքով անհատույց հանձնել (նվիրաբերել) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ Հայաստանի և Արցախի զինված ուժերի կողմից շահագործելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է Փաստաբանների պալատը:

Տրանսպորտային միջոցը ՀՀ փաստաբանների պալատի կողմից 08.12.2014 թվականին 7.300.000 (յոթ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ արժեքով ձեռք էր բերվել «ՎԵԿԱՐ» ՍՊ ընկերությունից՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 27.11.2014թ. թիվ 32/7-Լ որոշման հիման վրա: