Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ իր երկիրը բժշկական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղում վիրավորվածներին: Այս մասին DPA-ին հայտնել է Ելիսեյան պալատին մոտ կանգնած աղբյուրը:

Մանրամասները հայտնի կդառնան առաջիկա օրերին:

Նշվում է, որ մինչ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։