Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը վարակվել է կորոնավիրուսով։

Տարածված լուրի վերաբերյալ Tert.am֊ը պարզաբանում խնդրեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանից։

Հարցին, թե արդյոք ոստիկանապետը վարակվե՞լ է կորոնավիրուսով և այդ դեպքում` ռազմական դրության ժամանակ ոստիկանապե՞տը, թե՞ նրա տեղակալն է իրականացնում նրա լիազորությունները, Էդգար Ջանոյանն ասաց. «Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը վերջին ժամանակահատվածում մշտապես ու այս պահին ևս գտնվում է իր աշխատասենյակում և կորոնավիրուսի դրական եզրակացություն չունի»։