Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 34 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, ապօրինի ծառահատման, անձնական կյանքի մասին տեղեկություններ հրապարակելու և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, սպանության փորձի, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծեծի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: