Առաջնագծում զոհվել է Հայաստանի «Կյոկուշին Կան կարատե-դո» ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանը: Այս մասին տեղեկանում ենք ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից:

Ֆեդերացիայից տեղեկացնում են, որ նա տևական ժամանակ առաջնագծում էր։

«Կիոկուշին Կարատեի Ազգային Ֆեդերացիայի ողջ անձնակազմը իրենց վշտակցությունն ու ցավակցությունն են հայտնում Սևակ Սերոբյանի ընտանիքին ու հարազատներին: Հավերժ փառք ու պատիվ քեզ … Հոգիդ լույսի մեջ լինի․․. ՕՍՈՒ», — նշված է հաղորդագրության տեքստում։