Մեկ օրում աշխարհում ռեկորդային թվով մարդիկ են SARS-CoV-2 կորոնավիրուսի ախտորոշման թեստի դրական արդյունք ստացել: Այս մասին են վկայում ԱՀԿ տվյալները:

Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 423 819 դեպք: Համավարակի ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41.104.946-ի:

Բացի այդ, օրական մահացությունների թիվն աճել է 6.424-ով, հասնելով  1.128.325-ի:

Համավարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 41.1 միլիոն դեպք, ապաքինվել է ավելի քան 20 միլիոն մարդ, և ավելի քան մեկ միլիոն հիվանդ մահացել է: