SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել երեխայի դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումատակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Մինասյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը 7-ամյա Աշոտ Ս.-ն էր, ով վրաերթի է ենթարկվել Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում:

Այս պահին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ճանապարհային ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և վրաերթ կատարած ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: