ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հիշում եք չէ՞, որ մենք ոչ միայն պայքարում ենք ահաբեկիչների դեմ, այլեւ քաղաքակրթության դաս ենք տալիս Եվրոպային եւ աշխարհին:

Ուրեմն, խնդրում եմ զերծ մնալ Վրաստանում այսօրվա միջադեպի հետ կապված վրացական մամուլում տեղ գտած նյութերի տակ չարախինդ մեկնաբանություններից եւ առավել եւս հրճվանք չապրել քաղաքացիների` գերի ընկնելու հանգամանքից:

Վեհ, հանգիստ, զուսպ: Մենք դեռ կօգնենք մեր հարեւաններին` պայքարելու ահաբեկիչների դեմ»: