Խոր վշտով տեղեկացանք Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր Նարեկ Մեսրոպյանի մահվան մասին, ով մարտի դաշտում կատարում էր մասնագիտական պարտքը: Լուրը հայտնում է Միքայելյան հիվանդանոցը:

«Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ողջ անձնակազմը ցավակցություն է հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին: Հավերժ հիշատակ և խոնարհում»,- տեղեկանում ենք գրառումից: