1836 նոր դեպք, 23 մահ․․․
Հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ եղեք պատասխանատու, այսօր յուրաքանչյուրիս անպատասխանատու պահվածքը կարող է լուրջ հետևանք թողնել»։ Այս մասին  ահազանգում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Հիշեք ,ամեն վայրկյան, որ յուրաքանչյուրիս՝ անպատասխանատու պահվածքով, վտանգում ենք Մարդու կյանք և նպաստում ենք, որ անտեսանելի թշնամին՝ չարաբաստիկ Covid-19-ը, «միանա» գիշատիչ Ադրբեջանին ու թիկունքից հարված հասցնի մեր Զինվորին․․․

Այսօր, մենք՝ բժիշկներիս, երկու ճակատով պատերազմում ենք, դաժան պայքարի մեջ ենք, օգնենք մեզ։ Յուրաքանչյուրդ, եթե լինեք պատասխանտու, կնպաստեք մեր Հաղթանակին ու միասին կջադրենք Covid 19-ի ողնաշարը։

Ընդ որում, այսօր Covid 19-ի պատճառով ընդհատվել է 16 տարեկան աղջկա կյանք․․․
Խնդրում եմ և պահանջում եմ, խստորեն պահպանեք համաճարակային բոլոր կանոնները։ Յուրաքանչյուրիցս է կախված մեր դիմացինի առողջության անվտանգությունը։

Հիշեք, այս պահին, մեր Զինվորների և մեր հարազատների առողջությունը կարող ենք ապահովել Յուրաքանչյուրս․․․

Սթափվել է պետք, արդեն ունենք 1442 կորոնավարակակրի մահ․․․Ցավակցում եմ բոլորի ընտանիքներին և ներողություն եմ խնդրում յուրաքանչյուրից, քանի որ յուրաքանչյուրիս անպատասխանատու պահվածքի պատճառով 1442 ընտանիքում լույս է մարել․․․»։