Մասիսի զարգացման հիմնադրամը  իրականացնում է  «Մասիսը՝ Արցախի կողքին» բարեգործական ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում օգնություն է ցուցաբերվում Արցախից Մասիս քաղաքում հարկադրաբար ապաստան գտած ընտանիքներին, Մասիս քաղաքից  Արցախ մեկնած և վիրավորված մարտիկներին ու նրանց ընտանիքներին: Խրախուսվելու են  Մասիս քաղաքից մարտական գործողությունների ժամանակ հերոսաբար կռված զինծառայողները:

Բոլոր մասիսցիների համար սա համախմբման առիթ է, յուրաքանչյուրն իր ներդրումն ունի  «Մասիսը՝ Արցախի կողքին» ծրագրի իրականացման աշխատանքներում:

Մասիսի Զարգացման Հիմնադրամը միանում է համահայկական միասնական առաքելությանը եւ որոշում «Հայաստան Համահայկական Հիմնադրամին» նվիրաբերել 250,000 ԱՄՆ դոլար։

****

Մասիսի զարգացման հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնադրված 2015 թվականին Adibekyan Family Foundation for Advancement բարեգործական կազմակերպության կողմից՝ Մասիս քաղաքի զարգացումը խթանելու նպատակով։ Հիմնադրամի գործունեության նպատակն է միավորել բնակիչներին Մասիս քաղաքի կյանքի որակի բարելավման գործընթացի շուրջ և ձևավորել ակտիվ ու մտահոգ քաղաքացիների նոր սերունդ, որն ապագայում իր ավանդը կունենա Հայաստանի զարգացման և բարգավաճման գործում:

2016 թվականին Հիմնադրամը ստեղծել է Մասիսի երիտասարդական կենտրոնը քաղաքի երիտասարդների նախաձեռնությունների զարգացման համար՝ աջակցելով արդեն առկա, այնպես էլ նոր ծրագրերի իրականացմանը:  

Մասիսի զարգացման հիմնադրամի գործունեության մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ www.masis-francophonie.org կայքում: