Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարել է 1999 թվականին Չեչնիայի դաշտային հրամանատար Շամիլ Բասաևի՝ Դաղստան ներխուժած ջոկատի երկու ենթադրյալ մասնակիցների ձերբակալության մասին՝ գրում է ekhokavkaza.com-ը:

Քննիչների խոսքով՝ ձերբակալվածները Ստավրոպոլի երկրամասի բնիկներ են՝ Ռասուլ Մայլուբաևը և Զագիր Յակուբովը: Նրանք մեղադրվում են իրավապահների կյանքի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ:

«Մոտ ժամանակներս հետաքննությունը կդիմի դատարան` Մայլուբաևի և Յակուբովի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ», – ՏԱՍՍ-ին ասել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն: