Ռազմի դաշտում զոհված Թաթուլ Հակոբյանի կինը՝ Անահիտ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է,

«Պաաա՜ պ… ես քեզ սպասելու եմ, տես… խոստացել ես…

Պապ… Հայաստանը մեր տունն է՞
-Հա… մեր սուրբ տունն է բալես ՝մերը
-Դու գնում ես , որ մեր տունը պաշտպանե՞ս
-Հա… գնում եմ պաշտպանեմ մեր տունը, քեզ ու մայրիկին, որ դուք միշտ ժպտաք, որ խաղաղ լինեն ձեր գիշերները, որ անհոգ լինի մանկությունը քո…
-Իսկ ե՞ րբ կգաս պապ…օրը կասե՞ս…
-Օրը չէ… չգիտեմ…բայց միասին ամանորը կնշենք…հավատում ես ինձ չէ՞
-Հա… տոնածառը զարդարելու ե՞ նք պապ
-Հա… մեր հավերժական ազատագրված հողում ես ու դու ոչ միայն եղևնին ենք զարդարելու այլ եղեւնի ենք տնկելու…
Դե արի քեզ մի հատ պինդ գրկեմ ու ես գնամ։
-Պաաա՜ պ… ես քեզ սպասելու եմմ, տես… խոստացել ես…
-Ես իմ խոստումը միշտ եմ կատարում իմ հրաշք …
ԵՍ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՄ
ԵՍ ԳԱԼՈՒ ԵՄ

Այս խոսքերով էլ 26-ամյա  Թաթուլ Հակոբյանը հրաժեշտ էր տվել իր որդուն՝ փոքրիկ Մոնթեին, ու մեկնել  Արցախ: Ոսոխի գնդակը Թաթուլին էլ  հասավ, որդուն տված խոստումը չկատարեց՝ անմահացավ»: