«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ անսպասելիորեն կառավարություն են հրավիրվել արտախորհրդարանական ուժերը՝ գրեթե նույն կազմով, ինչ հոկտեմբերի 12-ին․ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Նարինե Դիլբարյանը, «Սասնա ծռերի» ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը։

Մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անտրամադիր են եղել եւ հրաժարվել են ինչ-որ բան ասելուց՝ դրա իրավունքը վերապահելով կառավարությանը։ Մեզ հաջողվեց պարզել, որ շատ կարեւոր խոսակցություն է ընթացել, եւ, կարելի է ասել՝ Արցախի ճակատագրի հետ կապված քննարկում է ընթացել։

Քաղաքական ուժերին ներկայացվել են իրավիճակը եւ լուծումը՝ առաջարկելով կարծիքներ հայտնել։ Մեզ ասացին, որ քննարկման է դրված եղել մի պաշտոնական նամակ, որն առայժմ չենք կարող հրապարակել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում