Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել Շիրակի պետական համալսարանի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներ Դավիթ Ղազարյանը, Միշա Հարությունյանը, Ֆիզ. դաստիարակության և նախնական զինվորական պատրաստականության ֆակուլտետի շրջանավարտ Անդրանիկ Ներսիսյանը։
Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները և ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Դավիթ Ղազարյանի, Միշա Հարությունյանի, Անդրանիկ Ներսիսյանի ընտանիքներին, հարազատներին, զինակիցներին ու ընկերներին։
Հավերժ փառք հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր քաջորդիներին։