ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կանադան կասեցրել է Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելու արտոնագիրը:

Սա ես նշում եմ միայն մի նպատակով, որ ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ քաղաքական, քաղաքացիական ու դիվանագիտական բոլոր հասանելի գործիքներով պայքարել, որ Ադրբեջանն ու Թուրքիան զրկվեն հեղինակությունից, վստահությունից, գործընկերներից, տնտեսական օգուտից, միջազգային հարաբերություններից: Նորից՝ ես մեծապես ապավինում եմ մեր բանակին, մեր դիվանագետներին ու մեր Սփյուռքին»: