Հոկտեմբերի 19-ին, ժամը 05։21-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տ. Ճարտարապետ փողոցի թիվ 32ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են Վերոնիկա Տ․-ի (ծնված 1946 թ․) բնակարանի դուռը և ներսում՝ միջանցքի հատակին, հայտնաբերել վերջինիս դին: