Թուրքիայի արտարժութային պաշարները արդեն իսկ նվազել են շուրջ 10 մլրդ դոլարով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

«Լիրան անկում է ապրում, որը Թուրքիայի քաղաքական արկածախնդրությունից բացի, ի թիվս այլոց պայմանավորված է նաև զբոսաշրջային հոսքերի կրճատման հետևանքով տնտեսությունում արտարժույթի քիչ գեներացմամբ: Միաժամանակ երկրում բավական բարձր գնաճ է (շուրջ 37%): Այս պայմաններում, երկրների (հատկապես եվրոպական) կողմից տնտեսական պատժամիջոցների կիրառումը էլ ավելի կմեծացնի Թուրքիայի տնտեսական խնդիրները»,- գրել է Մանուկյանը: