Արմավիրցի փոքրիկ Վահեն, որը հայտնի է հատը 100 դրամով ընկույզ վաճառելու ու գումարն առաջնագիծ ուղարկելու իր նախաձեռնությամբ, երկու օր է՝ Երևանի կենտրոնական փողոցներում է վաճառում ընկույզը։

Փոքրիկի մայրը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց՝ Վահեն ոգևորվել էր ԱՄՆ-ում իրենց խաղալիքները վաճառող երեխաներից, որոշեց ինքն էլ այսպես օգտակար լինել զինվորներին։

Առաջին օրն աշխատեց 7450 դրամ, ծնողները կարծում էին՝ ոգևորությունը կկոտրվի, բայց արդեն 11 օր է՝ Վահեն ամեն օր նույն գործն է անում։

Մինչև հիմա նրա ջանքերով ընտանիքը Համահայկական հիմնադրամին փոխանցել է մոտ 2 միլիոն դրամ։

«Զինվորների համար փող եմ աշխատում, որ ուղարկեմ Ղարաբաղ։ Ուզում եմ բոլոր զինվորները վերադառնան, և երկրում խաղաղություն լինի»,- ասաց Վահեն, որի հայրը նույնպես որպես կամավոր մեկնել է առաջնագիծ։

Video Player