Home»Տեսանյութեր»BBC-ն պատերազմը ներկայացնում է ադրբեջանական տեսանկյունից. հայերը հեռուստաընկերության դիմաց ակցիա են անցկացրել

BBC-ն պատերազմը ներկայացնում է ադրբեջանական տեսանկյունից. հայերը հեռուստաընկերության դիմաց ակցիա են անցկացրել

Հոկտեմբերի 17-ին Լոնդոնում բնակվող հայերը բողոքի ակցիա էին կազմակերպել BBC հեռուստաընկերության դիմաց: Ակցիայի մասնակիցներից Սուրեն Սարուխանյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ բացի հարյուրավոր հայերից ներկա են եղել նաև հույներ, բրիտանացիներ, վրացիներ և ռուսներ:

«BBC-ն պատերազմը ներկայացնում է ադրբեջանական տեսանկյունից: Մեր պահանջն է, որ հեռուստաընկերությունը պատերազմը լուսաբանի չեզոք և անաչառ, ինչպես և պարտավոր է անել ցանկացած լրատվամիջոց»,- նշեց ակցիայի մասնակիցը:

Բրիտանիայում բնակվող հայերը բողոքի ակցիաներ կազմակերպել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների առջև, Downing Street-ում՝ վարչապետի նստավայրի դիմաց:

«Մեր ակցիաները խաղաղ են, առանց հասարակական կարգի խախտման: Այսպիսի ակցիաներ մենք կազմակերպելու ենք մինչև պատերազմի ավարտը: Մեր զինվորները պետք է իմանան, որ աշխարհի բոլոր ծագերում ապրող հայերն աջակցում են իրենց: Սփյուռքն ամուր է պահելու մեր զինվորների թիկունքը», — ավելացրեց Սուրեն Սարուխանյանը:

Հիշեցենք, որ աշխարհի շատ երկրներում հարյուրավոր հայեր կազմակերպում են բողոքի ցույցեր՝ պահանջելով դատապարտել ադրբեջանաթուրքական ագրեսիան և ճանաչել Արցախի անկախությունը:

2020-10-18T21:55:29+04:0018 Հոկտեմբերի 23:18|Տեսանյութեր|0 Comments
Go to Top