Քաջարանի համայնքապետը կոչով է հանդես եկել

Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20֊60 տսրեկան բոլոր տղամարդկանց, ովքեր ի զորու են զենք վերցնել, նաև ովքեր նոր են վերադսրձել արցախյան ռազմաճակատից, վտանգված է սրբություն սրբոց հայրենիքը, նենգ ոսոխը սպառնում է զավթել մեր տարածաշրջանը։ Մեր զինվորները կռվում են Արցախում, իսկ մենք պետք է պաշտպանենք Սյունիքը։ Բոլորս ի զեն։ Բնակչությանը խնդրում եմ խուճապի չմատնվել։

Զինվորագրման մանրամասների համար դիմել Քաջարանի համայնքապետարան կամ Երկրապահ կամավորականների միություն։

Համայնքի ղեկավար` Մանվել Փարամազյան