Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը, թե հոկտեմբերի 17-ին ձեռք բերված զինադադարի մասին համաձայնությունը չի նշանակում պատերազմի ավարտ: «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակի հայտարարությունը, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը տվեց հետևյալ պատասխանը.

«Հենց այդ էլ ուզում էինք լսել»:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն էլ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի համաձայնությունը ձեռք բերելու գործում: «Մենք ելնում ենք այն ընկալումից, որ այս պայմանավորվածությունը կյանքի է կոչում հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարությունը, որով հաստատվել է հրադադար և ընդգծվել կրակի դադարեցման պարամետրերի ներդրման անհրաժեշտությունը: Հրադադարը պետք է լինի կայուն և վերիֆիկացվող»,- ընդգծել է ԱԳՆ խոսնակը։