Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆը հայտարարել է զենքի վաճառքի էմբարգոյի վերացման մասին, որն ուժի մեջ է մտնում այսօր` հոկտեմբերի 18-ին:

«Սա նշանակալի օր է միջազգային հանրության համար, որը, չնայած Միացյալ Նահանգների չարամիտ ջանքերին, աջակցեց ՄԱԿ-ի եւ ՀՀԳՊ-ի 2231 որոշմանը: Իրանի պաշտպանական համագործակցության այսօրվա կարգավորումն աշխարհի հետ հաղթանակ է` հանուն բազմակողմանիության սկզբունքի, ինչպես նաեւ` խաղաղության եւ անվտանգության մեր տարածաշրջանում»,- գրել է Իրանի արտգործնախարարը:

Ավելի վաղ Իրանը պատրաստակամություն էր հայտնել սեփական արտադրության զենք վաճառել իր բարեկամ երկրներին եւ գործընկերներին` ելնելով ազգային շահերից: