Երկուշաբթի Իռլանդիան «կտրուկ» սահմանափակումներ կսահմանի COVID-19-ի հետ կապված, բայց չի կիրառի այնպիսի կարանտին, որը կար այս տարվա սկզբին, ասել է երկրի բարձրագույն կրթության նախարար Սայմոն Հարիսը, հայտնում է Reuters-ը:

«Կառավարությունը վաղը գործողություններ կձեռնարկի, գործողությունները կլինեն վճռական և համազգային»,- ասել է Հարիսը, ով մարտից մինչև մայիսի կեսերը, երբ երկիրը խիստ կարանտինի մեջ էր, զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը:

«Վաղը մենք ստիպված կլինենք էլ ավելի շատ սահմանափակումներ մտցնել: 3-րդ մակարդակը չաշխատեց այնպես, որ վիրուսը հասցվեր այն կետին, որտեղ պետք է լիներ… Ես չեմ ուզում «կարանտին» ձեւակերպման հարցում պեդանտ լինել, սակայն չեմ կարծում, որ դա հենց այն կետն է, դեպի որը մենք շարժվում ենք, բայց հաստատ կլինեն ավելի շատ սահմանափակումներ»,- հավելել է նախարարը: