Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը պատրաստակամություն է հայտնել Եվրոպական միության կողմից Հայաստանի առողջապահական համակարգին տրամադրել աջակցություն:  Այս մասին նա ընդգծել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոզային:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային հիվանդության տարածման կտրուկ աճի տեմպերը զսպելուն ուղղված աշխատանքները եւ առաջիկայում նախատեսվող միջոցառումները:

Արսեն Թորոսյանն ու Անդրեա Վիկտորինն իրենց մտահոգությունն են հայտնել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծավալվող  պատերազմական գործողությունների վերաբերյալ: Կողմերը անդրադարձել են ռազմական գործողությունների հետեւանքով տուժածների բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությանը:

Երկուստեք ընդգծվել է Հայաստանում առողջապահական 2՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ պայքարի եւ ռազմական գործողությունների հետեւանքով տուժածների օգնության տրամադրման ճակատներով առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության կարեւորությունը