Արցախի բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Արցախի բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել:

Հանրապետության հյուսիսային ու հարավային ուղղություններով Ադրբեջանը կոպտորեն խախտել է գիշերը ձեռք բերված մարդասիրական հրադադարը:

Բայց, խաղաղ բնակավայրերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ կրակ չի եղել»,- հայտնում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։