ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Զորակոչված լինելն ենթադրում է նաև քաղաքական զսպվածություն եւ հանրային կյանքի սահմանափակումներ, որոնց եւ հետևում եմ արդեն երկու շաբաթ։

Քաղաքական գրառումներ չեմ անում, հարցազրույցներից հրաժարվում եմ, ազատ ժամանակ աշխատում եմ կենտրոնանալ բացառապես արտաքին քաղաքական օրակարգի վրա, տեսակետներ եմ հայտնում գրեթե բացառապես օտարալեզու գրառումներով և երկրի արտաքին օրակարգի շուրջ։

Ցավում եմ բոլոր կորուստների ցավով, փորձում օգտակար լինել, ինչով կարող եմ։ Զուսպ և հավասարակշիռ։ Ինչպես ազգիս ճնշող մեծամասնությունը։

Ստեղծված իրավիճակն ու այս հանգամանքը սակավամիտ չարաշահողները պատասխան կտան պատերազմի ավարտից հետո։

Հաղթական ավարտից հետո։

Իսկ մինչ այդ ընդամենն ասեմ, որ անգամ այդ գարշելի գործելաոճով մարդկանց, եթե կարիք լինի, այս օրերին ձեռքս կմեկնեմ։

Սա է պահանջում ներքին համախմբումն արտաքին ոսոխի հանդեպ։

Աստված պահապան մեր բանակին, առաջնագծի տղերքին, ժողովրդին և Արցախին։