Հայաստանի Հանրապետության տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարել էին, թե իբր հայկական կողմը հարվածել է Գյանջային և Մինգեչաուրիին։