Մերօրյա հերոսներից մեկը՝ Էդգար Մարկոսյանը, ոչնչացրել է հակառակորդի 10 տանկ: «Խոցել եմ 10 տանկ, եղել են շարասյուներ, որ կանգնեցրել եմ: Ադրբեջանական 6-7 տանկ գալիս էին, առաջին տանկը ես կանգնացնում էի, հետո հրետանին արդեն խոցում էր մնացածին ու շարքից հանում»,-պատմել է նա՝ հավելելով, որ առաջին խոցումն իր համար անսպասելի է եղել, երբ տանկի վերեւի մասը մոտ 200 մետր օդ է թռել:

«Էդ առաջին խոցումից հասկացա, որ լինելու է հաղթանակը, հաղթելու ենք»,-ասաց Էդգարն ու շարունակեց. «Ուշքումիտքս էնտեղ ա, տղեքի հետ: Զանգում եմ, փորձում եմ մաքսիմում իրենց կողքը լինեմ, մինչեւ գնամ հասնեմ իրենց»:

Մանրամասները տեսանյութում