ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքում են Ադրբեջանի կողմից՝ հայկական կողմին պատկանող Սու-25 ինքնաթիռի խոցման մասին լուրը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե, իբր, հոկտեմբերի 17-ին խոցել են հայկական կողմին պատկանող Սու-25 ինքնաթիռ, հերթական ապատեղեկատվությունն է»,- գրել է Ստեփանյանը։