Հայաստանը Ռուսաստանի նախաձեռնությամբ զինվորականների է գործուղել Մոսկվա՝ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ ԼՂ-ում հրադադարի պահպանման մեխանիզմները քննարկելու, բայց Բաքուն հրաժարվել է, այս մասին ռուսական ТАСС գործակալությանը հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Երևանը դրական արձագանքեց Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությանը և ՊՆ ներկայացուցիչներին ուղարկեց Մոսկվա ՝ հանդիպելու ադրբեջանական կողմի հետ, որպեսզի համաձայնեցվի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմ: Բայց, մեր տեղեկություններով, Բաքուն իր ներկայացուցիչներին չի ուղարկել այս հանդիպմանը: Սա նշանակում է, որ Բաքուն , փաստորեն, հրաժարվում է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունից և մերժումով  է պատասխանում Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությանը », — ասել է նա: