Հոկտեմբերի 10-ից մինչև 17-ը թուրք-ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռակոծվել են Սյունիքի մարզի Արծվանիկ, Երիցվանք, Դավիթ-Բեկ և Խնածախ բնակավայրերը:

Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ն ու նշում, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Հրթիռակոծություններից տուժած տարածքներում Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարներն իրականացրել են համապատասխան միջոցառումներ: