Բելգիայի արտաքին գործերի նախարար Սոֆի Վիլմեսը շաբաթ օրը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է Reuters-ը:

«Կորոնավիրուսի իմ թեստի արդյունքը դրական էր: Վարակումն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել իմ ընտանիքի ներսում՝ հաշվի առնելով տանից դուրս ձեռնարկված նախազգուշական միջոցները»,- գրել է նա Twitter-ում:

Ուրբաթ օրը Վիլմեսը հայտարարել է, որ ինքնամեկուսացվում է, քանի որ կասկածում է, որ ինքը COVID-19 ունի: Հոկտեմբերի 12-ին նա Լյուքսեմբուրգում մասնակցել է ԵՄ արտգործնախարարների մասնակցությամբ դեմառդեմ բանակցություններին: