Կարևորելով Հայրենիքի պաշտպանության համար առկա իրավիճակում միասնական ջանքերի գործադրման և րոպե առաջ լուծումներ ապահովելու անհրաժեշտությունը՝ Ալյանս կուսակցությունն ընդունում է միասնական օպերատիվ շտաբ ձևավորելու նախաձեռնությանը միանալու կուսակցությունների առաջարկը և ստորագրում է դիմում-պահանջը։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը:

Նշենք, որ հայտարարությամբ կուսակցությունները պահանջում են կառավարությունից հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին և Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց: