Իսրայելում ցույց է անցկացվում է Ադրբեջանին զենք վաճառելու դեմ. միջոցառումը ներառում է Հայֆայից Երուսաղեմ ավտոերթ և Կնեսետի շենքի մոտ ցույց: Ըստ կազմակերպիչների՝ դրան մասնակցում են տասնյակ մեքենաներ և մի քանի հարյուր մարդ:

«Մենք դիմում ենք Իսրայելի կառավարությանը՝ սա պահանջ է, ոչ թե խնդրանք, որ նրանք դադարեցնեն զենք մատակարարել Ադրբեջանին: Քանի որ մենք գիտենք, որ իսրայելական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը ծառայում են Ադրբեջանին և օգտագործվում են Արցախի քաղաքացիական բնակչության դեմ», — РИА Новости-ին ասել է կազմակերպիչներից Արմինա Խանյանը:

Հանրահավաքին մասնակցած մեքենաները զարդարված էին Հայաստանի ազգային դրոշի գույներով: Հանրահավաքին մասնակցում են Իսրայելի հայ համայնքի անդամները: Կազմակերպիչները հայտնել են, որ սա միայն Իսրայելի կառավարության վրա ճնշում գործադրելու մի շարք միջոցառումների սկիզբ է՝ Ադրբեջանին իսրայելական զենքի և ռազմական տեխնոլոգիաների մատակարարումը դադարեցնելու համար: