Այսօրվանից Ֆրանսիայի Վալանս քաղաքի մուտքը խորհրդանշող ցուցատառերը ներկայանալու են Արցախի դրոշի գույներով: Նախաձեռնության մասին հայտնել է Վալանսի քաղաքապետ Նիկոլաս Դարագոնը՝ նշելով, որ այսպիսով իրենց քաղաքը վերահաստատում է իր աջակցությունն ու բարեկամությունը Հայաստանին ու Արցախին, որոնք, սեպտեմբերի 27-ից սկսած, Ադրբեջանի կողմից մեծ ագրեսիա են ենթարկվում:

Իր ֆեյսբուքյան էջում քաղաքապետը հրավիրել է բոլոր ֆրանսիացիներին, որոնք ցանկանում են համերաշխություն հայտնել Արցախին, գնալ ու լուսանկարվել խորհրդանշական ցուցատառերի մոտ՝ կցելով #moncœurvalence #Artsakh #Armenia #ArmeniaStrong #Artsakhstrong հեշթեգերը:

«Այսօր երեկոյան՝ ժամը19: 00-ին, Դրոմեի պրեֆեկտուրայի դիմաց ես մասնակցելու եմ խաղաղությանն աջակցող հանրահավաքին՝ «Urgence Artsakh Arménie» նախաձեռնությամբ: Բոլոր նրանք, ովքեր սիրում են ազատությունն ու արդարությունը, հրավիրվում ենք միանալու այս խաղաղ ցույցին»,- եզրափակել է քաղաքապետը: