Նախօրեին ծանր վիրավորում ստացած ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը Արցախից տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց։ Առողջական վիճակը բարելավելուց հետո նրան կտեղափոխեն Երևան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը՝ հավելելով, որ Ռուստամ Գասպարյանը մինչև վիրահատությունն էլ գիտակցություն ուներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ թշնամու դեմ մղվող ծանր մարտերի ընթացքում զոհվել է Ռուստամ Գասպարյանի որդին, իսկ ինքն էլ ծանր վիրավորում է ստացել գլխի շրջանում։ Նա գիշերը վիրահատվել է, վիճակը կայուն ծանր է։