5 օր շարունակ հարվածելով թմբերին մեր դիրքի դիմաց «հերթապահող» տանկերից մեկը վերջապես հաջողության հասավ: 240 կրակոցներից մեկը խոցեց խրամաբջիջը վիրավորելով մեր ժամկետայիններից մեկին: Առաջին վիրավորն էր: Շտապօգնությունը շուտ հասավ, երիտասարդի կյանքը հաջողվեց փրկել: Այս մասին ֆեյսբուկի իր էջում գրառում է արել «Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը։

«Ցերեկը մտա տեսնեմ ինչ վիճակ ա բջիջում ու տեսա դիտակետի պատին գրված «AC Milan»-ը: Իմացողները գիտեն հատկապես իմ մոտ դա ինչ զգացում առաջացրեց: Կա էս սերունդի մեջ դեռ իսկական ֆուտբոլ գնահատող էլի…

Էսօր վերջապես դիրքից իջա, որ հերթափոխ կազմակերպեմ ու իմացա, որ Միլանը ճանաչել է Արցախի անկախությունը, ասի գրեմ, որ իմանան, որ մենք էլ Միլանն ենք ճանաչել: Վերջում պակասող «n»-ն էսօր կգնամ կլարցնեմ:

Հ.Գ. շատերդ գրում եք ու հարցնում` «ի՞նչ ա պետք», զինվոր ա պետք ժողովուդ ջան, զինվոր! Կամեցողները կարող են կապվել ժամանակավորապես շարքից դուրս եկած մեր Azat Adamyanի հետ», — գրել է նա: