Այն, ինչ անում է Հունաստանը, երկրների միջև ընդհանուր ըմբռնմամբ մի համայնք ստեղծելն է, ինչպես, օրինակ Հայաստանը և Հունաստանը, որոնք միևնույն արժեքներն ունեն՝ տարածաշրջանում կայունություն, խաղաղություն: Այսօր Հունաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում նման տեսկետ հայտնեց Հունաստանի արգործնախարար Նիկոս Դենդիասը՝ պատասխանելով հակաթուրքական կոալիցիայում Հայաստանի հնարավոր ներգրավվածության մասին հարցին:

Նիկոս Դենդիասը ընդգծեց՝ այդ փոխըմբռնումը չեն ընկալում որպես կոալիցա ինչ-որ մեկի դեմ: «Փոխըմբռնումը, որին մասնակցում են այլ երկներ՝ Կիպրոսը, Եգիպտոսը, Արաբական միացյալ էմիրությունները, չենք համարում կոալիցիա ինչ-որ մեկի դեմ, մենք խաղաղություն սիրող, խաղաղություն պահող ազգերի հանրություն ենք, որոնք տարածաշրջանում կայունության հենասյուն են հանդիսանում»:

Դիմելով Թուրքիային՝ Հունաստանի արտաքին գործերի նախարաը նշեց՝ ուրախ կլինեին, եթե Թուրքիան էլ կիսեր այդ նույն արժեքները: «Հույս ունենք, որ վաղ թե ուշ Թուրքիան կկիսի մեզ հետ այդ արժեքները, և կդառնա այդ համայնքի անդամը, այդ փոխըմբռնման մասնակիցը»,-նշեց Դենդիասը՝ ընդգծելով, սակայն, որ հիմա Թուրքիան գտնվում է հակառակ կողմում և ապակայունացնում է տարածաշրջանը:

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էլ հավելեց, որ Հունաստանի և Հայաստանի բարեկամության հիմքում ընկած է կայունությունը և խաղաղությունը: