ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հակոբ Ավագյանին Արցախի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին 2020 թվականի հոկտեմբերի 14-ից 18-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն:

2. Հակոբ Ավագյանի՝ Արցախի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներքին գործուղումների համար

նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն»,-ասված է որոշման մեջ: