Ադրբեջանը շարունակում է հռթիռային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին. թիրախավորվել են մայրաքաղաք Ստեփանակերտն ու այլ բնակավայրեր:

Ըստ Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջի հաղորդագրության ՝ նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Շոշ համայնքում երեք քաղաքացիական անձ վիրավորվել է՝ Յուրի Մելքումյան, Սողոմոն Մելքումյան, Գրիգորի Վերդյան: Համայնքին հացվել է նյութական մեծ վնաս: Մանրամասները ճշտվում են:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։