Մոսկվայի քաղաքային դատարանը մեղմացրել է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության նախկին համասեփականատեր Սերգեյ Խաչատուրովի պատժաչափը` 8 տարվա ազատազրկումը փոխարինելով 4 տարով: Սերգեյ Խաչատուրովը դատապարտվել էր խարդախության եւ ավելի քան 6 միլիարդ ռուբլու օրինականացման, ինչպես նաեւ 2.4 միլիարդ ռուբլու գույքի յուրացման եւ վատնման գործով, հայտնել է փաստաբան Մարիա Բլագովոլինան,  փոխանցում է ՏԱՍՍ-ը: