«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է, որ տեխնիկական պատճառներով հոկտեմբերի 17-18-ին չեղարկվում են Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց գնացքների ուղերթները, որոնք պետք է մեկնեին 09:15 Երեւանից եւ 17:55 Գյումրիից:

Երեւան-Գյումրի-Երեւան երթուղու այլ էլեկտրագնացքներն աշխատելու են սովորական ռեժիմով:

Հարավկովկասյան երկաթուղին հայցում է ուղեւորների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: