Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել սենատոր Մատեո Սալվինիին արցախյան հիմնախնդրի վերաբերյալ դիրքորոշման համար:

«Շնորհակալություն սենատոր Սալվինիին՝ հանուն արդարության և Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի իր ձայնը բարձրացնելու համար», — գրել է ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում: