Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող եւ ի պաշտպանություն Արցախի կազմակերպվող բողոքի ցույցերը, բազմամարդ հավաքներն աշխարհի տարբեր կետերում շարունակվում են: Այս պահին մեր հայրենակիցները փակել են Հոլանդիան Բելգիային կապող եւ Համբուրգ-Բեռլին ճանապարհները: Դրանք եվրոպական կարեւորագույն մայրուղիներ են:

Հայերը վանկարկում են, որ պետք է վերջ դնել ադրբեջանա-թուրքական ագրեսիային, Էրդողանն ահաբեկիչ է:

Եռագույնով փակված հարյուրավոր մեքենաներ, հազարավոր մարդիկ մայրուղիներում պահանջում են նաեւ արդար լուսաբանում, Արցախի անկախության ճանաչում:

Հայերի կողմից փակվել են Եվրոպայի ամենակարևոր միջպետական մայրուղիները, երթևեկությունը կաթվածահար է Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ-Բելգիա-Ֆրանսիա ճանապարհներին: