Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակչությանը։

«Գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Մարտունւ Կարմիր շուկա համայնքը` այնտեղ կիրառելով «Սմերչ» կասետային ռումբ։ Արդյունքում ևս մեկ մարդ է զոհվել։ Կա նաև մեկ վիրավոր»,–Twitter–ի իր էջում գրել է Բեգլարյանը։

Նա հայտնել է նաև, որ խաղաղ բնակչության շրջանում ընդհանուր առմամբ 34 զոհ կա արդեն իսկ, ինչպես նաև երկու գերի է գնդակահարվել։