Լյուքսեմբուրգի խորհրդարանում միաձայն ընդունվեց Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քայլերը դատապարտող բանաձև։

Ընդունված բանաձեւի տեքստը ներկայացնում ենք ստորեւ.

«ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅԱՆ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ

-հաշվի առնելով, որ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև մահացու պայքարը շարունակվում է

Արձանագրելով, որ Ադրբեջանը 2020թ սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել նպատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը,

-գիտակցելով, որ ընթացող մարտերն ամենադաժանն են 1994թ։ կնքված զինադադարից հետո

արձանագրելով երրորդ երկրների, մասնավորապես, Թուրքիայի ներգրավմամբ աճող բարդությունները,

-գիտակցելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանին իր քաղաքական ու ռազմական աջակցություն է ցուցաբերում, նաև սիրիացի վարձկաններ ու ռազմական սարքավորումներ մատակարարում,

Փաստելով, որ Թուրքիան վերջնագիր է ներկայացրել՝ պնդելով, որ հրադադարը կհաստատվի միայն, երբ Երևանի ( Հայաստանի) աջակցությունը վայելող ուժերը դուրս գան վիճելի տարածքից,

Գիտակցելով, որ այս ռազմական ու քաղաքական հակամարտությունը՝ երրորդ կողմերի մասնակցությամբ կարող է հանգեցնել առավել մեծ ծավալի հակամարտության

Կոչ է անում Կառավարությանը

-հստակ դատապարտել ռազմական բոլոր քայլերը, որոնք հակասում են 1994թ. զինադադարի դրույթներին

-դատապարտել արտաքին որևէ միջամտություն՝ ուղղված հակամարտող կողմերից մեկի, մասնավորապես Ադրբեջանին թուրքական ռազմական աջակցության

-աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման նախաձեռնություններին և կոչ անել հարգելու 1994. մայիսին կնքված զինադադարի սկզբունքները»։