Թուրքիայի արեւմտյան նահանագներում կեղծ ալկոհոլային խմիչքից մահերի թիվը հասել է 55–ի։

Թուրքական T24.com–ի փոխանցմամբ՝  հոկտեմբերի 8–ին ալկոհոյալյին թունավորման ախտանիշներով գրանցված մահվան դեպքերը օր–օրի ավելանում են եւ այս պահին հասել են 55-ի։

Միայն Իզմիր քաղաքում կեղծ ալկոհոլի հետեւանքով մահացել է 22  հոգի։

Թուրքական ոստիկանությունը կեղծ ալկոհոլի գործով ձերբակալել է մոտ 50 կասկածյալի։